Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Էլիաս Բու Սաաբը Փաշինյանին երախտագիտություն հայտնել Լիբանանում հայ խաղաղապահների ներկայության համար

20 Սեպտեմբեր, 2019 19:46
Էլիաս Բու Սաաբը Փաշինյանին երախտագիտություն հայտնել Լիբանանում հայ խաղաղապահների ներկայության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը, Լիբանանում գործում է կենսունակ հայկական համայնք, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների շարունակական սերտացումը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլիաս Բու Սաաբը նշել է, որ մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և ՀՀ գործընկերների հետ քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիբանանը մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման շուրջ, անդրադարձել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:

Վարչապետն անդրադարձել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակներին և Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում  է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում և երախտագիտություն հայտնել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահ անձնակազմի մասնակցության համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին