«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մենք, բնականաբար, փակ քննարկման ընթացքում մասնագիտական քննարկումն անցկացրինք և ընդհանուր առմամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի, թե նախկին, թե ներկայում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը առհասարակ բացառվեն և բացահայտվեն: Տրվել են կոնկրետ հանձնարարականներ, և այդ հանձնարարականներն իրավապահ մարմինները պետք է կատարեն»,- ասաց Սարգսյանը:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքար մշտապես տարվել է, իսկ գոհացնում են տեմպերը, թե` ոչ, այդ հարցին պետք է պատասխանի երկրի քաղաքական ղեկավարությունը: