Կարևոր իրադարձություններ

Դատարանը չբավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

20 Սեպտեմբեր, 2019 17:01
Դատարանը չբավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ ազատ արձակել կամ չհեռանալու ստորագրության, կամ էլ գրավի դիմաց՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, մերժել։ 

 Ռոբերտ Քոչարյանին հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 2008թ․-ի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Քոչարյանից բացի, ամբաստանյալի աթոռին են նաև նախկին պաշտոնյաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը և այդ ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ի տարբերություն նախկին նախագահի, նրանք ազատության մեջ են: Չորս ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին