Կարևոր իրադարձություններ

«Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների հայտարարությունը

20 Սեպտեմբեր, 2019 16:24
«Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների հայտարարությունը

Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:

Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով:

«Կորսան-Կորվիամ» ԿոնստրուկցիոնԲԸՀայաստանյանմասնաճյուղի                ենթակապալառուներիցուցակ (թվով 28 ենթակապալառու)                 

N       Կազմակերպություն անվանումը Պայմանագրի համարը և ամսաթիվը         Պարտքի չափը

1       «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ  N1-01.04.2017, 01.09.2013     574 491 741

2       «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ   31.03.2016  253 504 102

3       «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ     11.05.2016, 03.06.2016, 27.07.2017  233 815 923

4       «Սուարդի» ԲԸ Հ/Մ      N1-10.07.2017, N1-01.12.2017         219 559 596

5       «Միրադա» ՍՊԸ N1-10.11.2016, N1.1-01.03.2017      192 064 443

6       «Կամուրջշին» ՓԲԸ     N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014         131 325 161

7       «Բետոնիկա» ՍՊԸ       11.02.2013 115 501 315

8       «Շին Թրեյդ» ՍՊԸ        13.07.2018 98 612 371

9       «Ապառաժ» ՍՊԸ 15.06.2015 81 160 038

10     «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ    N1-23.11.2016, N1-29.08.2018         60 132 468

11     «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ 11.02.2013 50 613 970

12     «Աննա Ավետիսյան» ԱՁ      31.12.2018  31 167 910

13     «Ռաֆայել» ՍՊԸ 01.03.2014 29 053 320

14     «Կամա» ՍՊԸ     N1-04.05.2018     26 127 500

15     «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ      22.09.2014  22 412 903

16     «Ժակշին» ՍՊԸ  N1-01.02.2018     21 953 199

17     «Ինքնաթափ» ՍՊԸ      25.06.2014 19 297 200

18     «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ       N1-30.08.2018     15 801 400

19     «Քաջ-Տրանս» ՍՊԸ      11.02.2013 12 060 940

20     «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ      N1-01.06.2017     11 781 702

21     «Դանոյան Յուրա» ԱՁ 01.04.2018 7 407 000

22     «Գագիկ Երանոսյան» ԱՁ     10.10.2017  6 712 500

23     «Ավետիք Սարգսյան» ԱՁ    27.03.2015  3 469 534

24     «Բետպռո»  ՍՊԸ N1-01.07.2017                2 625 480

25     «Քեյ դի էյջ»  ՍՊԸ         N1-29.08.2018     2 554 000

26     «Պյոտր Բլոխին» ԱՁ    N1-02.08.2018     2 210 000

27     «Արարատ Թորոսյան» ԱՁ   21.10.2013  2 164 000

28     «Պատվական Ասոյան» ԱՁ  —                  969 500

                                                                       2 228 549 216

09.09.2019                   

Հարգանքով՝«Հյուսիս-հարավ»ճանապարհայինմիջանցքիներդրումայինծրագրովաշխատող 28 կազմակերպություններիաշխատակիցներ

 

Լրահոս

Դիտել ավելին