Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

20 Սեպտեմբեր, 2019 15:42
Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածներին։

Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին