Կարևոր իրադարձություններ

Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

20 Սեպտեմբեր, 2019 15:30
Երևանում քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 տան 2-րդ հարկից (գտնվում է գիտակից վիճակում):

 

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին