Կարևոր իրադարձություններ

Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. նախարար

20 Սեպտեմբեր, 2019 13:42
Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. նախարար

Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր եւ քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։

Ինչպես պարզվեց, ինքը՝ Տոնոյանը, ըստ էության, չի բացառում Ասքերովին եւ Գուլիեւին վերադարձնելը, թեեւ կտրականապես դեմ է «փոխանակում» տերմինին։ Պարզվեց նաեւ, որ Տոնոյանը տեղեկացված չէ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին։  «Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին