Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից. «Ժողովուրդ»

20 Սեպտեմբեր, 2019 08:54
Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ խղճին է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: 2,5 տարի է անցել նրա մահվանից, մինչեւ օրս ՀՀ քննչական կոմիտեն քննում է, թե ում էր ձեռնտու այդպիսի հիվանդություններով մարդուն կանալքի տակ պահել ու մահվան դուռը հասցնել:

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել նրա առողջական վիճակի ու կալանքի համատեղելիության փորձագիտական եզրակացության մասով: Մասնավորապես, քրեական գործով նոր հանգամանք է ի հայտ եկել. փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Իսկ ի՞նչ փուլում է գտնվում քրգործը:

Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին. «Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն»: Այսինքն՝ նոր փորձաքննությամբ փորձում են պարզել, թե նախկինում տված եզրակացությունը որքան արժանահավատ է եղել:

Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվողը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»: Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, բայց Սարգսյանն արդեն մահացած է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին