Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել են 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ. «Ժողովուրդ»

20 Սեպտեմբեր, 2019 08:22
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել են 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ. «Ժողովուրդ»

««Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանա­վորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: 

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություն­ների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջա­դեպի հանդարտեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին», որոնց ներգրավվածության շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է, սակայն ՔԿ լրատվականից հերքեցին լուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին