Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Կոռուպցիան արմատախիլ է լինելու և վերջ, այլընտրանք չկա

19 Սեպտեմբեր, 2019 22:50
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Կոռուպցիան արմատախիլ է լինելու և վերջ, այլընտրանք չկա

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Դավիթ Սանասարյանը:

«Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+) Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ ու թաքցրել եմ առերևույթ հանցակազմ պարունակող խնդիրները։ Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ։

Կոռուպցիան արմատախիլ է լինելու և վերջ, այլընտրանք չկա, հնին վերադարձ չկա»,-նշել է նա:

Հիշեցնենք,  որ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին