Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    523,5
    537,5

  • RUB

    6,63
    6,98

Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ

19 Սեպտեմբեր, 2019 16:36
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ

Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին