Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 2020թ. մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 8 մլրդ դրամ

19 Սեպտեմբեր, 2019 13:40
Կառավարությունը 2020թ. մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 8 մլրդ դրամ

Կառավարությունը 168 մլն դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում մարզերում իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցում:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին