Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 9,4 միլիոն դրամ տրամադրեց Հայկի բուժումը Գերմանիայում շարունակելու համար

19 Սեպտեմբեր, 2019 12:20
Կառավարությունը 9,4 միլիոն դրամ տրամադրեց Հայկի բուժումը Գերմանիայում շարունակելու համար

Այսօր` սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշեց 9,4 միլիոն դրամ հատկացնել Հայկ Սեխլիյանին, ով հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից: Այդ գումարը տրամադրվում է, որպեսզի Հայկը բուժումը շարունակի Գերմանիայում:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 5-ին, Թալիշում:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ կա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, որ Հայկին հնարավոր չէ բուժել Հայաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին