Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն դեսպանություն կհիմնի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում

19 Սեպտեմբեր, 2019 11:57
ՀՀ-ն դեսպանություն կհիմնի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում

ՀՀ-ն դեսպանություն կհիմնի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության, և Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից։

«Մենք այս փուլին հասանք մեր հետևողական աշխատանքի շնորհիվ»,- ասաց նախարարը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Աֆրիկյան մայրցամաքում բավականին լուրջ շուկաներ և պոտենցիալ կա, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտում: Նա կարևորեց նաև Քենիայի հետ վիզայի դյուրացման խնդիրը:

Զ.Մնացականյանը նշեց, որ այլ ուղղություններով ընդլայնվելու ծրագրեր, կան Ադիս Աբեբան առաջին քայլն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին