Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողների մայրերն ու քույրերը նստացույց են հայտարարել կառավարության շենքի դիմաց

19 Սեպտեմբեր, 2019 11:42
Զոհված զինծառայողների մայրերն ու քույրերը նստացույց են հայտարարել կառավարության շենքի դիմաց

Կառավարության մոտ լարված իրավիճակ է: Այստեղ բողոքի ակցիա են անում զոհվածների մայրերն ու կանայք: Նրանք դժգոհ են, որ կառավարությունը որոշում է կայացրել 30 միլիոն տալ Մարտի 1-ի ժամանակ զոհվածների ընտանիքները, սակայն նման որոշում չի կայացվել զոհվածների ընտանիքների, ինչպես նաև Սասնա ծռերի հարձակման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների մասով:

Այստեղ է նաև Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով  կառավարության դռների մոտ  նստացույց է հայտարարել: Նրանց հետ մինչև այս պահը որևէ մեկը չի հանդիպել, նրանք պատասխան են պահանջում իրենց հարցերի համար:

Ակցիա անող կանայք հայտարարում են, որ քաղաքական որևէ բան չկա իրենց ակցիայի մեջ, իրենք արդարություն են պահանջում:

 

Լրահոս

Դիտել ավելին