Կարևոր իրադարձություններ

«Մեր համեստությունը շփոթում են հիմարության հետ».բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

19 Սեպտեմբեր, 2019 11:06
«Մեր համեստությունը շփոթում են հիմարության հետ».բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

«Մեր համեստությունը շփոթում են հիմարության հետ։ Մեր տղաներն իրենց կյանք են տվել հանուն հայրենիքի, իսկ մեզ արհամարհում են։ Մեր միակ պահանջը Կառավարությունից 30 միլիոն դրամն է»,- ասում են  Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,որոնք  այս պահին հավաքվել են Կառավարության առջև։

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները  Կառավարությունից պահանջում են իրենց ևս 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրել, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

«Զինվոր» հ/կ համագործակցուփյունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը պնդում է, որ իրենք վախենալու ոչինչ չունեն, ամենաթանկն իրենք արդեն կորցրել են։

«Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փողի խնդիր չունենք, եթե չունեն, թող մեզ էլ միանվագ նպաստ տան, եթե չէ, թող իմ տղային տան, որ ինձ պահի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին