Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզի Նոյակերտի տարածքում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել

19 Սեպտեմբեր, 2019 10:49
Արարատի մարզի Նոյակերտի տարածքում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Մ.-ն եւ Մ.Հ.-ն չթույլատրված վայրում եւ չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը եւ 4 հատ լորն առգրավված են։

Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին