Կարևոր իրադարձություններ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

19 Սեպտեմբեր, 2019 10:31
Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

 Ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5:3 հաշվով գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:

Ավելի ուշ իր առաջին գոտեմարտը կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արսեն Հարությունյանը:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին