Կարևոր իրադարձություններ

Զաքիր Հասանովը կրկին մտել է կլասիկ մառազմի փուլ. Նաիրա Զոհրաբյան

19 Սեպտեմբեր, 2019 10:13
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Զաքիր Հասանովը կրկին մտել է  կլասիկ մառազմի փուլ. Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիեւյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում եմ ամեն օր: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:

Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին