Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց ՔՊ վարչության նիստը

18 Սեպտեմբեր, 2019 20:16
Ավարտվեց ՔՊ վարչության նիստը

Չեմ կարող ասել՝ ինչ է քննարկվելու նիստի ընթացքում, որովհետև հստակ օրակարգ չկա: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ես չեմ կարող նաև ասել՝ ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, բայց, համենայնդեպս, վարչության նիստի օրակարգի վարողը կհայտնի և կիմանանք՝ ինչ հարցեր կան օրակարգում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչությունը նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները: Ըստ մամուլի՝ օրակարգում նաև հրաժարական տված ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին փոխարինելու հարցերն են:

Հարցին՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականները ինչ են նշանակում, Մակունցը պատասխանեց՝ «Կան բնականոն գործընթացներ և միայն այդ տիրույթում կարող եմ ասել, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայով փոխարինվի, չեմ կարող ասել, բնականոն գործընթաց է: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»:

Լիլիթ Մակունցը նաև նշեց, որ ՔՊ վարչության նիստի ընթացքում պաշտոնանկության հարցեր են քննարկվելու:

Հարցին՝ ինչ մեսիջներ էր հաղորդում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Մակունցը պատասխանեց՝ «Պարոն Վանեցյանը հաջորդ օրն արել է այլ հայտարարություն և մեկնաբանել է, հավելյալ մեկնաբանել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Վիլեն Գաբրիելյանի անունն է շրջանառվում նոր ոստիկանապետի պաշտոնում, Մակունցը նշեց, որ այդ մասին իրազեկվել է մամուլից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչությունը նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները: 


Օրակարգում նաև հրաժարական տված ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին փոխարինելու հարցերն են:

 

Լրահոս

Դիտել ավելին