Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. armtimes.com

18 Սեպտեմբեր, 2019 18:44
Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. armtimes.com

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:

Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը եւ նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին