Կարևոր իրադարձություններ

Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

18 Սեպտեմբեր, 2019 18:34
Պատգամավորներն առաջարկում են վերանայել կուսակցությունների ֆինանսավորումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, վերանայելով կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Առանցքային հարցերից մեկն այն է, որ, օրինակ` Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ներմուծվել է 2002թ. «Կուսակցությունների մասին օրենք»-ով: Վերին 10 տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 մլն դրամ: Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80%-ը գնացել է իշխող կուսակցություններին: Հանրային ֆինանսավորման նպատակներից մեկը կուսակցական համակարգի կայունացումն է, և բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը, բայց այս կարգավորման պարագայում դա այդքան էլ չի աշխատել, որովհետև այն կուսակցությունները, որոնք հանրային ֆինանսավորում են ստացել, այսօր խորհրդարանից դուրս են»,- ասաց Դանիելյանը:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացված «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով հանրային քննարկմանը ներկա էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերն ու շահագրգիռ կողմերը:

 

Լրահոս

Դիտել ավելին