Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

18 Սեպտեմբեր, 2019 18:11
Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ:  Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքը՝ երկուստեք կարևորելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ այս տեսակետից ընդգծելով Գործակալության կողմից ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին և վերապատրաստման սեմինարներին հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը։

Դաժու Յանգն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կարևոր ներդրումը տեխնիկական համագործակցության ապահովման գործում՝ որպես ձեռքբերում հիշատակելով Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև 2018-2023թթ․ տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքումը։

 

Լրահոս

Դիտել ավելին