Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաների ստեղծման գործում. Դմիտրի Ռոգոզին

18 Սեպտեմբեր, 2019 17:30
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաների ստեղծման գործում. Դմիտրի Ռոգոզին

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ Է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաներ եւ տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Անադոլուին:

«Եթե Թուրքիան իր համար անհրաժեշտ համարի հրթիռային տեխնոլոգիաների ստեղծումը, ապա մենք պատրաստ ենք օգնել շարժիչներով, որոշակի տեխնոլոգիաներ հանձնելով… Մենք կարող Էինք առանձին համալրող մասեր մատակարարել թուրքական մի քանի նախագծերի համար, օրինակ՝ շարժիչներ, կառավարման համակարգեր եւ շատ այլ բաներ: Մենք այստեղ լուրջ սահմանափակումներ չենք տեսնում, եւ այդ առումով Թուրքիան կարող Է ակնկալել Ռուսաստանի աջակցությունը»,- նշել է Ռոգոզինը Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին