Կարևոր իրադարձություններ

ԱԽ նիստում ոստիկանապետի հրաժարականի թեման չի շոշափվել

18 Սեպտեմբեր, 2019 12:10
ԱԽ նիստում ոստիկանապետի հրաժարականի թեման չի շոշափվել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո հրաժարականի դիմում է գրել Վալերի Օսիպյանը:

«Անվտանգության խորհրդի նիստին չէր կարող քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կար հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Միրզոյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին