Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու. ասաց, որ նման բան չկա:
«Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,-ասաց Տոնոյանը:
Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել»: