Կարևոր իրադարձություններ

Արզականում 2 տուն է այրվել

18 Սեպտեմբեր, 2019 10:22
Արզականում 2 տուն է այրվել

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի ամառանոցների Այգեգործական փողոցի երկու տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:06-ին, մարվել՝ 01:49-ին:

Այրվել են տներից մեկի տանիքի (մոտ 70 քմ) և մյուս տան տանիքի (մոտ 80 քմ) փայտյա կառուցատարրերը և կենցաղային գույքը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին