Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանին կձերբակալե՞ն. «նա չի կարող անմասն լինել». «Փաստ»

18 Սեպտեմբեր, 2019 08:14
 Աղվան Հովսեփյանին կձերբակալե՞ն. «նա չի կարող անմասն լինել». «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչեւ սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, եւ նա գործով անցնի որպես մեղադրյալ։

Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետեւ ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել եւ իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»: 

Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին