Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Սիսիանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել (տեսանյութ)

17 Սեպտեմբեր, 2019 21:53
Սիսիանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում՝ բացահայտելով ապօրինի որսի դեպք։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 43-ամյա տղամարդը ներկայացրել է որսված հինգ կաքավ:

Տղամարդը որսորդմիության անդամ է, զենքն էլ օրինական, սակայն կաքավի որս կատարելը թույլատրվում է նոյեմբեր ամսից։

Ապօրինի որսի փաստով՝ ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին