Կարևոր իրադարձություններ

Մեքենայից ընկած 21-ամյա ուղևորին հոսպիտալացրել են սանավիացիայի ուղղաթիռով

17 Սեպտեմբեր, 2019 21:02
Մեքենայից ընկած 21-ամյա ուղևորին հոսպիտալացրել են սանավիացիայի ուղղաթիռով

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև՝ Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին