Կարևոր իրադարձություններ

Հունաստանում հանդբոլի առաջնությունում հրաժարվել են բարձրացնել թուրքական դրոշը

17 Սեպտեմբեր, 2019 20:17
Հունաստանում հանդբոլի առաջնությունում հրաժարվել են բարձրացնել թուրքական դրոշը

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:

Երբ «Մուրաթփաշա» թիմի երկրպագունները մտել են խաղաղադաշտ, նկատել են, որ միայն Հունաստանի դրոշն է կախված, իսկ թուրքականը բացակայում է: Նրանք դիմել են խաղի կազմակերպիչներին, որպեսզի կախեն Թուրքիայի դրոշը, վերջիններս, սակայն, մերժել են:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«2019թ. սեպտեմբերի 13-ին Սալոնիկում «Մուրաթփաշա»-ի և «PAOK»-ի միջև կայացած ձեռքի գնդակի խաղի ժամանակ տեղի ունեցած դեպքը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հունաստանում առկա հակաթուրքական, ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների տգեղ դեմքը»:

Թուրքիան անընդունելի է համարում, որ Հունաստանն արգելել է բարձրացնել թուրքական դրոշը, թեև նշվում է, որ երկու թիմերի միջև նախապես պայմանավորվածություն է եղել երկու երկրի դրոշները բարձրացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին