Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

17 Սեպտեմբեր, 2019 18:16
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, որի մեկնարկին Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գրավոր միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու համար:

Միջնորդություն ներկայացնելու պատճառը Մանվել Գրիգորյանի հիվանդությունների բացասական, ակնհայտ զարգացող դինամիկան է։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ ՝ որոշում կայացնելու։

Վերադառնալով՝ Մնացական Մարտիրոսյանը վճռեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ չարձակել և մերժել պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին