Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

«Համագործակցենք ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն». Աննա Հակոբյանը հանդիպել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադին

17 Սեպտեմբեր, 2019 17:15
«Համագործակցենք ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն». Աննա Հակոբյանը հանդիպել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է սիրիահայ վիրաբույժ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադին: Հանդիպմանը ներկա են գտնվել «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, բժշկուհի Պետյա Հադդադը և Ջաննի Հադդադի օգնական Ալիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը բժիշկ Հադդադը ներկայացրել է 2000թ-ից Հայաստանում ծավալած իր գործունեությունը, որի շրջանակում տարեկան 2 անգամ բարեգործական այց է կատարում Հայաստանում և անվճար վիրահատություններ և խորհրդատվություններ կատարում: 

«2000-2018թ. հետազոտել եմ ավելի քան 20.000 հիվանդի, վիրահատել՝ 5800-ի: Իմ նպատակն էր հանդիպել Ձեզ հետ, ներկայացնել այն գործունեությունը, որը մենք ծավալում ենք»,- ասել է Ջանի Հադդադը: Հանդիպմանը Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև քննարկվել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ:

«Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել և անում եք Հայաստանի համար, տարբեր երկրների քաղաքացիների համար: Իմ աշխատանքի ամենալավ կողմն այն է, որ հնարավորություն է ընձեռվում լավ մարդկանց հետ հանդիպել, որոնք ինձ վրա մեծ հետք են թողնում, և այդ հանդիպումները փոխհատուցում են ցանկացած դժվարություն, լիցքեր տալիս: Հույս ունեմ՝ նորից կհանդիպենք և կհամագործակցենք՝ ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- հանդիպման ավարտին ասել է Աննա Հակոբյանը: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին