Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ սեպտեմբերի 20-ին

17 Սեպտեմբեր, 2019 16:56
Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ սեպտեմբերի 20-ին

ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց։ Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց նրա պաշտպանների միջնորդությունը։  Դատական նիստը շարունակվեց եւ նրա  պաշտպաններն արդեն նոր միջնորդություն ներկայացրին՝  արդեն գրավի դիմաց ազատելու  Ռոբերտ Քոչարյանին։  

Վերջինս եւ իր պաշտպանները մի քանի անգամ շեշտեցին, որ «Ռոբերտ Քոչարյանը չի փախչի»։  Փաստաբաններն առաջարկեցին դատարանին՝ սահմանել գրավի չափը։ 

Կողմերին լսելուց հետո՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, քննարկելու եւ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։

Այս ամբողջ ընթացքում դատարանի բակը բազմամարդ էր։ Այստեղ էին թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, թե ընդդիմադիրները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին