Կարևոր իրադարձություններ

Չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․ Վանեցյանը՝ նախկիններին

17 Սեպտեմբեր, 2019 14:14
Չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․ Վանեցյանը՝ նախկիններին

Թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։ 

Նա, դիմելով իր հրաժարականից ոգևորված նախկին իշխանականներին, կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ և միամտություն համարեց, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու մասին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին