Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան

17 Սեպտեմբեր, 2019 13:07
Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հետ կապված իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունենում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները տեղի են ունենում մեր կանխատեսումների ու գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը, միջավայրի զարգացումը, և, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստություններն ու աշխատանքները` կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ է ձևավորվել:

«Այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում, և մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում մեր կողմից, անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները, և նախանշենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց վարչապետը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին