Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը

17 Սեպտեմբեր, 2019 12:22
Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը:

Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել  Ռ. Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին