Կարևոր իրադարձություններ

Իսպանացու նկարահանած կադրերում հայտնված երևույթը հետաքրքրել է նաև ՆԱՍԱ-ի փորձագետներին

16 Սեպտեմբեր, 2019 22:34
Իսպանացու նկարահանած կադրերում հայտնված երևույթը հետաքրքրել է նաև ՆԱՍԱ-ի փորձագետներին

Ալեխանդրո Մոլլան, որ ապրում է իսպանական Ալիկանտեյում  որոշել էր տեսանկարահանել կայծակի հարվածները:  Հետագայում պարզվեց սակայն, որ նրա տեսախցիկը շատ ավելի հետաքրքիր երևույթ էր ֆիքսել:

Տեսանյութի դիտման ժամանակ Ալեխանդրոն նկատել է, որ սև ամպերի արանքում երբեմն արծաթափայլ սկավառակ է հայտնվում: Այս տեսագրությամբ  հետագայում հետաքրքրվեցին ոչ միայն ՉԹՕ-րի մասնագետները, այլև ՆԱՍԱ-ի փորձագետները: Այդպես, համենայնդեպս, հաղորդել էին իսպանական լրատվամիջոցները: Սակայն ոչ բոլորը հավատացին իսպանացուն: Որոշ օգտատերեր պնդում են, որ արտասովոր ոչինչ չկա այս կադրերում: Նկարահանումը կատարվել է ապակու հետևից և թվացող ՉԹՕ-ն իրականում ապակու վրա լույսի անդրադարձն է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին