Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Երևանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ԲԿ-ում մահացել է. Shamshyan.com

16 Սեպտեմբեր, 2019 21:41
Երևանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ԲԿ-ում մահացել է. Shamshyan.com

Սեպտեմբերի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն:

Վրաերթի ենթարկվածը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին