Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    571,5
    583,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

32-ամյա տղամարդը Երևանի հիվանդանոցներից մեկում 3500 եվրո է գողացել

16 Սեպտեմբեր, 2019 16:32
32-ամյա տղամարդը Երևանի հիվանդանոցներից մեկում 3500 եվրո է գողացել

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողացված գումարից 1000 եվրոն։

Միջոցառումները շարունակվում են գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին