Կարևոր իրադարձություններ

Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ

16 Հոկտեմբեր, 2015 16:47
Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ

«Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով ոչ մի հարց չի լուծվում՝ և տնտեսական, և քաղաքական առումներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, արդյոք օր տոնական է գյուղացիների համար, եթե գրեթե ամեն օր նրանք ճանապարհ են փակում և չեն կարողանում իրենց բերքը իրացնել:

Վարչապետը նախ չհամաձայնեց այդ մտքի հետ, թե գյուղացիներն ամեն օր ճանապարհ են փակում:


Ըստ Հ.Աբրահամյանի՝ մի քանի անգամ հայտարարել են, սակայն ևս մեկ անգամ հայտարարեց, որ առատ բերքը չի մնալու դաշտում:


Հ.Աբրահամյանը նշեց նաև, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթ ոլորտ, և ամեն ինչ անելու են, որպեսզի համախմբված խնդիրներին լուծում տան:

 

Լրահոս

Դիտել ավելին