Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել. Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

16 Սեպտեմբեր, 2019 16:23
Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել. Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ հղում կատարելով նրա հայտարարությանը: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան:

«Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: Ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում»,- ասաց նա:

Հարցին՝ հրաժարականի պատճառն իրեն հայտնի չէ՞, վարչապետը պատասխանեց.

«Հրաժարականի պատճառն ինձ հայտնի է, ես ասացի, չուզեցի ավելի սուր ձևակերպեմ, փոխադարձ համաձայնության ենք եկել: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել: Հիմա ԱԱԾ-ն այն ոլորտն է, որ պիտի հրապարակային քննարկե՞նք սա»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին