Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    523,5
    537,5

  • RUB

    6,63
    6,98

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ բարեփոխումներ են եղել Զինված ուժերում. Փաշինյանը փաստեր է մատնանշում

16 Սեպտեմբեր, 2019 13:49
Ի՞նչ բարեփոխումներ են եղել Զինված ուժերում. Փաշինյանը փաստեր է մատնանշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ զինված ուժերում տեղ գտած փոփոխություններին: Նա տեղեկացրեց՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակն ավելացել է: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35 տոկոսն ապահովված կլինի խմելու ջրով: 2020թ. պետբյուջեով 114 տոկոսով կավելանա ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի ֆինանսավորումը:

Փաշինյանը հայտնեց՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերության, ինչի արդյունքում բարձր որակի սնունդով են ապահովվում զինվորները: 2020թ. երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի ՀՀ բոլոր մեծ զորամասերում: Վարչապետը հիշեցրեց՝ 2019թ. հունիսի 1-ին ՀՀ բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են, նաև որոշում է ընդունվել Պարտադիր զինծառայողների դրամական ապահովումը 1000-2000 դրամով ավելացնելու մասին:

Կառավարության ղեկավարը նշեց՝ սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել արտոնյալ հիպոտեկային վարկեր ստանալու վերաբերյալ:

Ընթացիկ պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ, ըստ Փաշինյանի, զինծառայողների բուժզննման դիմելու, հիվանդանալու դեպքերը նվազել են:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին