Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ճանապարհաշինական ողջ ներուժը զբաղված է աշխատանքով. Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2019 13:44
Հայաստանում ճանապարհաշինական ողջ ներուժը զբաղված է աշխատանքով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 100 փաստ՝ նոր Հայաստանի մասին: Նա նշեց՝ Կառավարությհունը տնտեսական աննախադեպ որոշում է կայացրել՝ 2835 ընկերություններ ունեն ԱԱՀ դեբետային մնացորդներ, որ գոյացել են մինչչև 2017 թ. հուլիսի 1:

«Սրանք պետությունը պարտք է տնտեսվարողներին, բոլորը գիտեին, որ դա գրված է սառույցին: Կառավարությունը շուրջ 56 մլրդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը կսկսվի ԱԺ կողմից օրենքը ընդունելուց հետո: Հույս ունենք, որ տնտեսվարողները դրանք կներդնեն տնտեսության մեջ. սա ավելի քան 100 մլն դոլարի ներարկում է տնտեսության մեջ»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց՝ ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ձեռներեցության դասընթացների, ներկայացված 104 ծրագրերից 74-ին ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը հասանելի կլինի: Նա տեղեկացրեց՝ մարզերում սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն, 234 կմ համայնքային փողոցներ կնորոգվեն, կբարեկարգվեն, մի քանի տասնյակ բնակավայրերում ջրագծերի նորոգման, ոռոգման ջրի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Վարչապետը հիշեցրեց՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել, մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին: Խոսելով ճանապարհաշինության մասին՝ նա նշեց. 62,7 կմ ճանապարհ ավարտված է, իսկ տարվա արդյունքներով 330 կմ ճանապարհ նորոգելու խոստումը կգերակատարվի: Նա մասնավորեցրեց՝ խոսքը միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում ճանապարհաշինական ողջ ներուժը զբաղված է աշխատանքով:

Կառավարության ղեկավարը նշեց նաև մեկ այլ աննախադեպ որոշում՝ Անկախության տոնի միջոցառումների անցկացումը մարզերում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին