Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Հայկական Կարմիր խաչը մարդասիրական օգնություն կտրամադրի Շիրակում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

16 Սեպտեմբեր, 2019 11:06
Հայկական Կարմիր խաչը մարդասիրական օգնություն կտրամադրի Շիրակում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

«Հայկական Կարմիր խաչ» ընկերությունից տեղեկացնում են, որ ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի մարզի կարկուտից առավել տուժած ընտանիքներին:
Սեպտեմբերի 16-ից Շիրակի մարզում ս․թ․ հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ) ։

Աղետից հետո Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի՝ բերքի 75-100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։ Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով։

ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին