Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային. ԵՊՀ մամլո խոսնակ

16 Սեպտեմբեր, 2019 10:52
Հեղինակ՝ Գևորգ Էմին-Տերյան
Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային. ԵՊՀ մամլո խոսնակ

ԵՊՀ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել համալսարանի ղեկավարությանը դատի տալու մասին լուրերի վերաբերյալ․

«Սիրելի ընկերներ և գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, և ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է հայցի խնդիրը: Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից:
Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»: Դրանից հետո խորհրդակցել եմ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ և հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել եմ դիմել դատարան:
Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում և պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր: Դրանով բարձր և միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից:
Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար:

Հ․Գ․ – Եվս մեկ՝ չափազանց սկզբունքային հայց եմ ներկայացրել դատարան, որի մասին պարզաբանում կտամ մի քանի օրից»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին