Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    523
    537

  • RUB

    6,64
    6,99

Կարևոր իրադարձություններ

Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը․ Ոստիկանություն

15 Սեպտեմբեր, 2019 22:59
Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը․ Ոստիկանություն

Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման։

Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին