Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում վթարված BMW-ն փորձել են թաքցնել և մոլորեցնել ոստիկաններին. Shamshyan.com

15 Սեպտեմբեր, 2019 21:50
Կոտայքի մարզում վթարված BMW-ն փորձել են թաքցնել և մոլորեցնել ոստիկաններին. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com, վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին