Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

15 Սեպտեմբեր, 2019 19:52
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՍA 041 համարանիշի և Mercedes մակնիշի 10 AM 606 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանող. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր»: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու ասահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներն ընտանիք են. մայրն ու հայրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին