Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է. Shamshyan.com

15 Սեպտեմբեր, 2019 18:35
Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է. Shamshyan.com

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ալևորյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս այս տարվա օգոստոսի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով հետախուզվում էր: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Մ. Ալևորյանի նկատմամբ երկասմյա կալանքի որոշում է կայացրել: Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ալևորյանը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին